ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սահման չկա

Սահման չկա
02.11.2025 | 21:59
Նոյեմբերի 3
Անսահման կարողություն. այս է Իմ ունեցածը:
Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակներ` Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու: Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը:
Բայց մարդիկ խնդրում են այնքան չնչին ու այնքան աննշան բաներ, որ դրանով ամենից առաջ Ինձ են վշտացնում:
Դուքդեռևս չե՞ք հասկացել, թե որքան սխալ է ձեր մոտեցումը Իմ հանդեպ:
Ես կամենում եմ ձեզ շատ արժեքավոր ու թանկագին նվերներ տալ, բայց եթե դուք բավարարվում եք անարժեքով` ընտրելով խեղճ, թերի ու չնչին բաներ. մի՞թե այս արհամարհանք չէ Ամենաառատ Տվողի նկատմամբ:
«ՈՒզեք` ինչ որ կամենում եք, և կտրվի ձեզ»:
Թե ինչպես կկարողանամ կատարել Իմ խոստումը, այդ Իմ գործն է։
Տեսեք, որ մեծ հավատքի անհրաժեշտություն կա. մեծամեծ բաներ ակնկալեք և մեծ բաներ պիտի ստանաք:
Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ